Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում նոյեմբերի 5/6-ին


Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում նոյեմբերի 5/6-ին

  • 04-11-2024 12:43:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
 
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ամբողջությամբ, բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների, 
Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան, Շրջանցիկ թունել, Արաբկիր 45, 47, 49, 51  փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-ից-11 համարների՝ իրենց  կոտորակներով,
Ավան վարչական շրջանի՝     Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների,
Կենտրոն վարչական շրջանի՝    Մյասնիկյան պող. 1-15 համարների:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն