Հանրապետության գլխավոր դատախազն ու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր


Հանրապետության գլխավոր դատախազն ու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

  • 04-11-2024 15:44:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը:
 
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում նման հանդիպումների կարևորությունը:
 
Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հանդիպումը նախաձեռնելու համար:  Հայաստանում օրենքի գերակայություն ու կայուն զարգացում ապահովելու հարցում դեսպանն առանցքային է որակել Դատախազության դերակատարումը: 
 
Հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեսպան Գալագերին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբերհանցավորության դեմ պայքարին, քրեական վարույթներով միջազգային-իրավական համագործակցությանը, դատախազների շարունակական կրթության ապահովմանը և այլն:
 
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները փողերի լվացման և կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն