Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքերով. Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը, կտրման պահին նրա կենսական վիճակը և աճի տեղանքը
Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքերով. Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը, կտրման պահին նրա կենսական վիճակը և աճի տեղանքը
06-11-2024 12:17:47 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, ընդլայնելով փորձաքննություններ իրականացնելու կարողություններն և հնարավորությունները, Կենսաբանական բաժնում իրականացվող դեդրոխրոլոգիական փորձաքննություններ իրականացնելու համար ձեռք բերված սարքավորումների շարքերը համալրել է նոր սարքավորումով, որն առավել մեծ ճշգրտությամբ հնարավորություն կտա իրականացնել բազմահարց հետազոտություններ և փորձաքննություն, սարքի հնարավորությունների շնորհիվ, հնարավոր կլինի պարզել՝ ծառի տարիքը, աճի տեղանքը, պայմանները, ծառերի հատման վաղեմության ժամկետը, ինչպես նաև ունեցած տվյալների վերլուծությամբ, որոշել կտրման պահին ծառերի կենսական վիճակը: