ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄՐՑԱՇԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ<br />


ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄՐՑԱՇԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

  • 16-10-2008 16:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 15-ին Զենիցա քաղաքում տեղի ունեցավ ֆուտոբլի աշխարհի 2010թ.-ի առաջնության խմբային մրցաշարի 4-րդ փուլի հանդիպումը Բոսնիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ, որն ավարտվեց 4:1 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ գոլի հեղինակ դարձավ կենտրոնական պաշտպան Վահագն Մինասյանը: 4 խաղից հետո խմբային մրցաշարում 6-յակը դասավորված է հետեւյալ հաջորդականությամբ. Իսպանիա` 12 միավոր, Թուրքիա` 8, Բելգիա` 7, Բոսնիա` 6, Էստոնիա` 1, Հայաստան` 0: Խմբային մրցաշարի հաջորդ փուլերը կանցկացվեն 2009թ.-ին: Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին կհյուրընկալի Էստոնիայի թիմին: Նույն օրը կմրցեն նաեւ Բելգիա-Բոսնիա եւ Իսպանիա-Թուրքիա զույգերը:
Նոյյան տապան  -   Սպորտ