Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի


Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի

  • 12-11-2024 11:25:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության տարածքի բաց գրունտը վերջին մեկ տարվա ընթացքում 2 հա-ից ընդլայնվել է՝ դառնալով 20 հա:
 
Հողը մաքրվել է քարերից, տատասկներից ու հին տնկարանի անպիտան մնացորդներից:
 
Այս պահին նոր ժամանակակից տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ:
 
Սոսիներ, կաղնիներ, ալբիցիաներ և այլ արժեքավոր ծառատեսակներ են ավելանալում՝ լուծում տալով մայրաքաղաքի կանաչ ֆոնդին առնչվող խնդիրներին:
 
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն