Պետք է պատրաստ լինել պատերազմի. Թուրքիայի պաշտպանության նախարարը` իսրայելական վտանգի մասին


Պետք է պատրաստ լինել պատերազմի. Թուրքիայի պաշտպանության նախարարը` իսրայելական վտանգի մասին

  • 13-11-2024 13:41:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Անկարան կարծում է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի, քանի որ Իսրայելն ունակ է հարձակվելու։
 
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իսրայելն ունակ է հարձակվել երկրի վրա, ուստի անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանությունը։
 
Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ համաձայն է նախագահ Էրդողանի հետ հրեական պետության ագրեսիվ ծրագրերի հարցում։ Ավելի վաղ Էրդողանը պնդում էր, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում ուղղված են Թուրքիային և նրա տարածքին՝ «մեծ Իսրայել» նախագծի իրագործման շրջանակում:
 
«...Կարծում եմ, որ մեր նախագահն իրավացի է։ Մեզ ամուր թիկունք է պետք նույնիսկ խաղաղ ժամանակ։ Դրա համար էլ նախագահը ուշադրություն է հրավիրում դրան։ Եվ եթե նման ռիսկեր նա չտեսներ, կխոսե՞ր դրանց մասին: Անկասկած, Իսրայելն ունակ է հարձակվելու, հետևաբար, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»,- ասել է Գյուլերը TV100-ի եթերում։
Նրա խոսքով` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այժմ գնահատում է իրավիճակը, պլաններ մշակում, բայց միևնույն ժամանակ Թուրքիան «ցանկանում է խաղաղ ապրել»։
 
Նշենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններն այժմ նկատելիորեն վատացել են Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության ֆոնին։ Թուրքիայի իշխանությունները պարբերաբար մեղադրում են Իսրայելին ռազմական հանցագործությունների, Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ, ինչպես նաև պահանջում ՄԱԿ-ից հրեական պետությանը զենք մատակարարելու վրա էմբարգո սահմանել։ Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների տեղեկություններով, երկու երկրները շարունակում են առևտուրը մի շարք հիմնական ապրանքների գծով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը