Սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել. Պապիկյանը՝ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելուց խուսափելու դեպքերի մասին


Սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել. Պապիկյանը՝ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելուց խուսափելու դեպքերի մասին

  • 13-11-2024 15:36:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Զորակոչը շարունակում է մնալ մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
«Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի:
 
Ես կարծում եմ՝ պիտի որոշակի լյուստրացիայի ենթարկենք՝ այս հանգամանքից ելնելով, մեր շրջապատին, ու առաջին հերթին նաև դիմել եմ ՀՀ վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանին քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել, բայց պիտի մենք բարոյական հենքի վրա ինքներս մեզ հետ առերեսվենք, ու այս՝ ինձ համար բավականին վատ տենդենցի դեմը վերջապես առնենք:
 
Նոր չէ այս երևույթը: Չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա:
 
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը