Բանակի առջև դրված միակ խնդիրն է պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը. նախարար


Բանակի առջև դրված միակ խնդիրն է պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը. նախարար

  • 13-11-2024 16:00:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանն իր սուվերեն տարածքից շուրջ 200 քառ. կմ օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր չի դրել, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: «Բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության  29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը: Եվ սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ:
 
Սա պարտավոր ենք սրբորեն կատարել»,-ասաց նա:  Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածքների խնդրին, որոնք օկուպացված են  Ադրբեջանի կողմից, նախարարն ասաց․  «Ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- ասաց Պապիկյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը