Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ընտրել է հայամետ Թուլսի Գաբբարդին
14-11-2024 12:43:13 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ընտրել է հայամետ կոնգրեսական Թուլսի Գաբբարդին։
Նա 2022-ին դուրս է եկել Դեմոկտարական կուսակցությունից, ապա աջակցություն հայտնել Թրամփին։
Գաբբարդիի նշանակման մասին իր հայտարարությունում ԱՄՆ նորընտիր նախագահը գովաբանել է նրան «երկրի և բոլոր ամերիկացիների ազատության նպատակով» պայքարելու համար։
«Որպես նախագահի դեմոկրատական նախկին թեկնածու, նա երկու կուսակցություններում էլ լայն աջակցություն ունի, սակայն այժմ հպարտ հանրապետական է», - ասել է Թրամփը։
Թուլսի Գաբբարդին, ի դեպ, 2017 թվականին Հայաստան էր ժամանել ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում: 42-ամյա Գաբբարդին մասնագիտությամբ զինվորական է, ծառայություն է անցել Քուվեյթում, մինչ այդ էլ 2004 թվականին բժշկական ջոկատում՝ Իրաքում։