Դուբայը իդեալական վայր է թռիչքների միջև սովորական տրանզիտը մինի արձակուրդի վերածելու համար, ինչը թույլ կտա ճանապարհորդներին խորասուզվել քաղաքի դինամիկ կյանքի մեջ: Լինելով գլոբալ կապի, տեսարժան վայրերի և անելիքների բազմազանության հանգույց՝ Դուբայը կատարյալ վայր է կանգառի համար՝ անկախ նրանից՝ ձեր երթուղու ընթացքում ունեք ընդամենը մեկ գիշեր, թե մի քանի օր:
Եթե դուք ունեք ընդամենը 24 ժամ՝ մինչև ձեր հաջորդ թռիչքը, ապա դուք կցանկանաք հնարավորինս շատ ընկղմվելու քաղաի մեջ և միանգամից կսկսեք ամենակարևոր զբաղմունքներից․
● Առավոտ. եթե հանգստի եք ձգտում դրսում, ապա Դուբայի բազմաթիվ լողափերը և լողափնյա ակումբներ լավագույն ընտրությունը կարող են հանդիսանալ, որտեղ կարող եք արևայրուք ընդունել, լողալ կամ ջրային սպորտաձևեր վայելել: Եթե կանաչ միջավայրն ու ճահիճները ձեր նախընտրությունն են, ապա Դուբայը գոլֆի հանգրվան է, որտեղ կան սպորտաձևի համար նախատեսված ստանդարտ դաշտեր՝ տեղակայված ամբողջ քաղաքում: 18 անցքով խաղալու հայտնի վայրերն են Emirates Golf Club-ը, Dubai Creek Golf & Yacht Club-ը և Jumeirah Golf Estates-ը: Որպես այլընտրանք, դուք կարող եք սկսել ձեր օրը Բուրջ Խալիֆա այցելությամբ՝ աշխարհի ամենաբարձր շենքը,որն օդանավակայանից ընդամենը 15 րոպե մեքենայով գնալու ճանապարհ է: Վայելեք Դուբայի հիասքանչ համայնապատկերը դիտահարթակներից և ժամանակ տրամադրեք ուսումնասիրելու Բուրջ Խալիֆայի տպավորիչ ճարտարապետությունն ու ծանոթանալու նրա պատմությանը:
● Կեսօր. հաջորդ կանգառը Dubai Mall-ն է, որը գտնվում է Բուրջ Խալիֆայի ներքևում: Կատարեք համաշխարհային կարգի գնումներ․ այստեղ կարող եք գտնել շքեղ ապրանքանիշերի, տեղական բուտիկների և յուրահատուկ հուշանվերների լայն տեսականի: Բաց մի թողեք Դուբայի ակվարիումը և ստորջրյա կենդանաբանական այգին, որտեղ ներկայացված են ծովային կյանքի հետաքրքրաշարժ բազմազանություն, ինչպես նաև Դուբայի սառցադաշտը և Դուբայի շատրվանը: Ճաշի համար այցելեք Time Out Market, որը գտնվում է մոտակա Souk Al Bahar-ում: Այս խոհարարական վայրն առանձնանում է տեղական ուտեստների բազմազանությամբ, որոնք առաջարկում են խոհանոցների բազմազան տեսականի՝ բավարարելու ձեր ճաշակին:
● Երեկո. Դուբայը հայտնի է խոհարարական փորձառությունների տպավորիչ տեսականիով՝ տեղական և միջազգային խոհանոցների յուրահատուկ խառնուրդով: Քաղաքում կան ճաշելու մի շարք տարբերակներ՝ սկսած ռեստորաններից, որոն առաջնորդվում են աշխարհահռչակ խոհարարների բաղադրատոմսերով, մինչև տեղացի տաղանդները, որոնք ցուցադրում են բազմաթիվ ազգություններ՝ Դուբայը համարելով իրենց տունը: Անմոռանալի երեկոյի համար պատվիրեք սեղան CÉ LA VI-ի պատշգամբում՝ Address Sky View հյուրանոցից Դուբայի կենտրոնի առավելագույն տեսարանը վայելելու համար: Այս եզակի ռեստորանը գտնվում է 54-րդ հարկում՝ բացելով քաղաքի համայնապատկերային տեսարանները։ Խոհանոցն ասիականի և ամերիկյանի խառնուրդ է՝ ցուցադրելով լավագույն բաղադրիչները՝ ձեր ընթրիքը յուրահատուկ դարձնելու համար:
● Գիշերակաց. եթե ձեզ դուր է գալիս աշխույժ քաղաքային մթնոլորտը, կազմակերպեք ձեր գիշերակացը Դուբայի կենտրոնում կամ աշխույժ Business Bay տարածքում: Բարեբախտաբար, կան բազմաթիվ հիանալի տարբերակներ, որոնք հարմար են տարբեր բյուջեների համար։ Այդ հյուրանոցները գտնվում են Դուբայի միջազգային օդանավակայանից (DXB) ոչ շատ հեռու՝ 15-ից 20 րոպե մեքենայով: Տարանցիկ ճանապարհորդների համար, ովքեր փնտրում են Դուբայի երկնքի գրավիչ տեսարանները, Palm Jumeirah-ը լավագույն ընտրություն է, որն առաջարկում է հիասքանչ տեսարաններ հենց ձեր հյուրանոցի սենյակից: Որպես այլընտրանք, Dubai Marina-ն առաջարկում է մի շարք հիանալի տարբերակներ, ինչպես նաև Jumeirah Beach Residence-ը (JBR) և Jumeirah Lakes Towers-ը (JLT):