ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը կարևորել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը


ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը կարևորել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը

  • 20-11-2024 11:07:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարևորել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ներկայացնելով Ռիո դե Ժանեյրոյում G20-ի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման մանրամասները։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Ռիո դե Ժանեյրոյում G20-ի շրջանակներում։ Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են Լիբանանում հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման անհրաժեշտությունը, որի շնորհիվ լիովին կկատարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը և թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները:

Նրանք նաև քննարկել են Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմին վերջ դնելու ու բոլոր պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը: Նրանք նաև քննարկեցին Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը