ԱՄՆ-ը փակել է Կիևում դեսպանատունը. տեղեկություն են ստացել սպասվող խոշոր ավիահարվածի մասին


ԱՄՆ-ը փակել է Կիևում դեսպանատունը. տեղեկություն են ստացել սպասվող խոշոր ավիահարվածի մասին

  • 20-11-2024 13:39:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է Կիևում իր դեսպանատունը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով:
 
Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
 
«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։
 
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում դեսպանատունը կփակվի, իսկ դեսպանատան աշխատակիցներին կտրվեն ցուցումներ տեղում ապաստանելու համար։
 
Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման դեպքում պատրաստ լինել անհապաղ մոտակա ապաստարան տեղափոխվելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը