Դեկտեմբերի 28-ից «Հայկական ավիաուղիներ»-ը կմեկնարկի Երևան - Թբիլիսի ուղիղ չվերթները
21-11-2024 13:08:58 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ամանորի ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ից, «Հայկական ավիաուղիներ»-ը ուղիղ և կանոնավոր թռիչքներ կսկսի Երևանից դեպի Թբիլիսի՝ 220 ուղևորի համար նախատեսված հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 50 րոպե է:
Չվերթների մեկնարկը հիանալի հնարավորություն է Ամանորն ու ձմեռային հանգիստը Վրաստանում անցկացնելու, իսկ հարևան երկրի զբոսաշրջիկների համար՝ Երևան այցելելու համար:
Մոսկվայից ուղևորները ևս կարող են հեշտությամբ հասնել Թբիլիսի՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:
«Հայկական Ավիաուղիներ»-ի թռիչքների առավելություններն են.
•Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մանրամասները՝ այստեղ
•Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
•Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%
•Մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գրասենյակներում:
Սպասում ենք Ձեզ օդանավում։
«Հայկական ավիաուղիներ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ավիաընկերության համար առաջնահերթ և կարևոր է հարմարավետ թռիչքների ապահովումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը։ Չվացուցակում՝ Բաթում, Դելի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա, Կազան, Վոլգոգրադ քաղաքներն են։