50,000-40,000-30,000. 2025 թվականից կգործի աջակցության նորացված ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար


50,000-40,000-30,000. 2025 թվականից կգործի աջակցության նորացված ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

  • 21-11-2024 13:32:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թվականի հունվարից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։ Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ 
 
Որոշման շրջանակում աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝
 
•         2025 թ․ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
•         2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝
  •   մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
  •   63 և ավելի տարեկաններ,
  •   կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
    •   2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։
Եթե ԼՂ հայրենակիցներն արդեն իսկ օգտվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։
 
 
ՀՀ ԱՍՀՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն