Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին


Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին

  • 22-11-2024 11:21:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ-ը նախապես զգուշացրել էր Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
 
«Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», - ասել է Սինգհը։
 
Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի նախապատրաստվելու համար, պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել։
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։ 
 
Առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն Орешник բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով, ոչ միջուկային տարբերակով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը