Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իսրայելի կողմից մեծ սխալ կլինի. Արաղչի
22-11-2024 13:44:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե որոշի հարվածներ հասցնել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն այս հարցում պարզ է և անփոփոխ։ «Պատասխանը կլինի անխուսափելի, այն կլինի համգամանորեն ծրագրված և կիրականացվի համապատասխան հանգամանքներում»,- ընդգծել է նախարարը։ «Բայց ես չեմ կարծում, թե նա (Իսրայելը) կարող է նման խելահեղ քայլի դիմել», - հավելել է Արաղչին: Նոյեմբերի 11-ին Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, թե Իրանի միջուկային օբյեկտները «դարձել են ավելի խոցելի»: