Թրամփը Փեմ Բոնդիի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի պաշտոնում


Թրամփը Փեմ Բոնդիի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի պաշտոնում

  • 22-11-2024 15:52:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի նախկին դատախազ Փեմ Բոնդիի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում, որը գլխավորում է նաև արդարադատության նախարարությունը:
 
«Փեմը դատախազ է աշխատել գրեթե 20 տարի՝ կոշտ վերաբերվելով հանցագործներին և Ֆլորիդայի ընտանիքների համար փողոցներն անվտանգ դարձնելով»,- նշել է Թրամփը:
 
Նրա խոսքով՝ Փեմն արդարադատության նախարարության ուշադրությունը կկենտրոնացնի հանցավորության դեմ պայքարի և Միացյալ Նահանգների անվտանգության ապահովման ուղղությամբ:
 
Ավելի վաղ Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Մեթ Գեթսի թեկնածությունը: Նախօրեին վերջինս հետ է կանչել իր թեկնածությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը