Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Կոպիրկին


Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Կոպիրկին

  • 25-11-2024 11:58:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանը ակնկալում է իր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի զարգացման համատեղ ջանքերում։
 
Այս մասին «Известия»-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
 
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։
 
Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,-ասել է դիվանագետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը