Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ


Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

  • 26-11-2024 10:48:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։
 
Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։
 
75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
 
Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն և տարբեր տրամաչափի 52 փամփուշտ, ինչպես նաև դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ։
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
 
 
ՀՀ ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն