Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նորընտիր նախագահին


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նորընտիր նախագահին

  • 29-11-2024 11:44:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ:
 
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով:
 
Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները և գոհունակությամբ արձանագրում եմ, որ վերջին տարիներին դրանք զարգացման նոր փուլ են թևակոխել:
 
Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը ևս զգալի դերակատարում ունի մեր պետությունների միջև փոխգործակցության խորացման գործում:
 
Ցանկանում եմ հայտնել համատեղ աշխատելու և մեր երկկողմ օրակարգը հարստաց¬նելու իմ պատրաստակամությունը՝ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:
 
Օգտվելով այս պատեհ առիթից՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետներում»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն