Նախագահ Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին
02-12-2024 15:41:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարել է, որ ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, որին այս ամիս սպասում էին դաշնային հարկերը չվճարելու և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներով դատավճիռներ:
Ներում շնորհելով իր որդուն՝ Ջո Բայդենը խախտել է հրապարակային խոստումը, որը նա բազմիցս տվել էր 2024 թվականի նախագահական մրցավազքից դուրս գալուց առաջ և հետո, գրում է CNN-ը։ Նախագահը և Սպիտակ տան նրա բարձրաստիճան ներկայացուցիչը, այդ թվում՝ 2024 թվականի ընտրությունում Թրամփի հաղթանակից հետո էլ հաստատել էին, որ Բայդենը ներում չի շնորհի Հանթերին և չի փոխի նրա դատավճիռը:
Ի դեպ, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող չեղարկել այս պաշտոնական ներումը, ինչը նշանակում է, որ Հանթեր Բայդենը չի դատապարտվի իր հանցանքների համար: Հանթեր Բայդենի գործերը քննող դատավորները, հավանաբար, կչեղարկեն դատավճիռների լսումները, որոնք նշանակված էին դեկտեմբերի 12-ին՝ զենքի գործով, և դեկտեմբերի 16-ին՝ հարկային գործով: