Այս պահի դրությամբ ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ Հայկ Կոստանյան


Այս պահի դրությամբ ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ Հայկ Կոստանյան

  • 03-12-2024 12:39:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հարգելի՛ գործընկերներ տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝
 
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
 
Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն