Աբխազիայի խորհրդարանը չվավերացրեց Ռուսաստանի հետ ներդրումային պայմանագիրը
03-12-2024 15:31:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Աբխազիայի խորհրդարանն այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում մերժել է Ռուսաստանի հետ հոկտեմբերին կնքված ներդրումային պայմանագրի վավերացումը։
«Աբխազիայի տարածքում ռուսաստանցի իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին» պայմանագրի վավերացմանը դեմ են արտահայտվել նիստին մասնակցած 24 պատգամավորներից 22-ը, երկուսը ձեռնպահ են քվեարկել։
Մոսկվայի հետ կնքված վիճահարույց պայմանագրի համաձայն ռուսական ընկերություններին հարկային մի շարք արտոնություններ պետք է տրամադրվեին Աբխազիայի տարածքում, ինչպես նաև անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն տրվեր։ Պայմանագրի դեմ նոյեմբերի 15-ին սկիզբ առած բողոքի ակցիաների հետևանքով Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր ներկայացրել։