Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին. 2027 թ. Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում


Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին. 2027 թ. Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում

  • 05-12-2024 13:39:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին: 
 
Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի իրավունքը՝ կազմակերպելու Աշխարհի առաջնությունը և երկկողմ պարտավորությունները 2027 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ: 
 
Իր խոսքում աշխատակազմի ղեկավարը շնորհակաություն է հայտնել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդին, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին, գործկոմի մյուս անդամներին Հայաստանին նման հնարավորություն ընձեռելու համար: Նշվել է, որ, ըստ էության, Հայաստանը 2027-ին դառնալու է մարզական խոշոր կենտրոն, քանի որ բացի ծանրամարտի Աշխարհի առաջնությունից՝ Երևանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի խաղերը, Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը և այլն, և հրավիրել կոնգրեսի մասնակիցներին այդ օրերն անցկացնել մայրաքաղաք Երևանում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն