Ես ընտրվել եմ 5 տարով և կմնամ մինչև վերջ. Մակրոնը հրաժարվել է հրաժարական տալ
06-12-2024 11:55:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և մտադիր է ամբողջությամբ կատարել պետության ղեկավարի իր երկրորդ հնգամյա մանդատը, չնայած կառավարության հրաժարականին։
«Մանդատը, որը դուք ինձ վստահել եք ժողովրդավարական ճանապարհով, տրված է հինգ տարով, և ես այն ամբողջությամբ կկատարեմ մինչև վերջ», - ասել է Մակրոնը կառավարության հրաժարականից հետո ֆրանսիացիներին ուղղված ուղերձում։
Հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի «X»-ի պաշտոնական հաշվում։
Դեկտեմբերի 5-ին պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեին անվստահության քվե հայտնելուն, որն առաջ է քաշել ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը։ Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է 577 խորհրդարանականներից 331-ը։
Բարնիեն հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Մակրոնն ընդունել է այն։ Ֆրանսիայի կառավարությունը 1962 թվականից ի վեր առաջին անգամ լուծարվել է։ Այն աշխատել է ըամենը 90 օր և դարձել ամենակարճը երկրի պատմության մեջ։
Ընդդիմությունն անմիջապես պահանջել է անձամբ Մակրոնի հրաժարականը։ Միաժամանակ, Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ նախագահի պաշտոնից։