Զուրաբիշվիլին անդրադարձել է իր գործածած «հայկական կարուսել» ձևակերպմանը


Զուրաբիշվիլին անդրադարձել է իր գործածած «հայկական կարուսել» ձևակերպմանը

  • 06-12-2024 13:40:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացական «Առաջին ալիքի»  հետ հարցազրույցում խոսել է Վրաստանում խորհրդարանի ընտրության ընտրախախումները մեկնաբանելիս «հայկական կարուսել» ձևակերպումն օգտագործելու մասին:
 
«Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիներին և մեր հարևան հայերին, որոնց շրջանում ևս առկա է ռուսական քարոզչությունը, իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի։ Սա այն եզրույթն է, որը ես լսել եմ, երբ առաջին անգամ Շևարդնաձեի ղեկավարման ժամանակ եկա Վրաստան։ Այն գործածվել է նաև Սաակաշվիլու օրոք։ Եվ եթե ես չեմ սխալվում, Հայաստանում այն կոչում են «վրացական կարուսել»։ Սրանում էթնիկ հարց չկա»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը