Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի կրճատված մեքենաների վերաբերյալ թվեր է հրապարակել


Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի կրճատված մեքենաների վերաբերյալ թվեր է հրապարակել

  • 06-12-2024 15:06:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվեր է հրապարակել ԱԺ-ի կրճատված մեքենաների վերաբերյալ՝ իր էջում գրելով.
 
«Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, ովքեր մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.
 
ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝
 
2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրասպորտային միջոց՝ հետագայում կրճատելով ու հասցնելով 30-ի.
 
2018 թ. - 10 ավտոմեքենա, 
2019 թ. -4 ավտոմեքենա, 
2020 թ. -3 ավտոմեքենա, 
2021 թ. -17 ավտոմեքենա, 
2022 թ. -2 ավտոմեքենա, 
2023 թ. - 3 ավտոմեքենա, 
2024 թ. - մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։ 
 
Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց: 
 
Կրկին՝ 2018 թ. - 81 մեքենա 
2025 թ. - 30 մեքենա»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը