Արդյո՞ք «ադրբեջանցիների վերադարձի» հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է


Արդյո՞ք «ադրբեջանցիների վերադարձի» հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է

  • 06-12-2024 15:21:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է՝ արդյոք «ադրբեջանցիների վերադարձի» հարցը խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգում կա, թե չկա:
 
«Հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի: Երբ ասես՝ էս թեման քննարկվում է, և էս թեման չի քննարկվում, դու միգուցե փակես էդ թեման քննարկելու հնարավորության դուռը, դրա համար մենք չենք խոսում, կամ բացես էդ թեման քննարկելու դուռը», - ասաց Հովհաննիսյանը:
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը