ԵՄ անդամակցության պահանջով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կներկայացվի խորհրդարան


ԵՄ անդամակցության պահանջով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կներկայացվի խորհրդարան

  • 06-12-2024 15:30:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԵՄ անդամակցության պահանջով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կներկայացվի խորհրդարան։
 
Այս մասին ArmLur․am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։
 
Վերջինս ArmLur․am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԿԸՀ-ն ստուգել է հավաքված ստորագրությունները, որի արդյունքում 50 հազար վավեր ստորագրություն արդեն ունեն։
 
Հաջորդ շաբաթվա սկիզբ արտախորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնությունը կներկայացնի խորհրդարան, որպեսզի Հայաստանում ԵՄ անդամակցության պահանջով ստորագրահավաք անցկացվի։
 
Եթե ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու արևմտամետ ուժերի նախագիծը հասնի ԱԺ ու մերժվի, ապա երկրորդ փուլով նախագիծը կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար քաղաքացի ստորագրի:
 
Ստորագրահավաքի նախաձեռնողները նշում են, որ այդ դեպքում պատրաստ են 300 հազար ստորագրություն հավաքել։
 
 
Քրիստինա Մուշեղյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը