Արմավիրի մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք


Արմավիրի մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

  • 06-12-2024 15:46:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ ոստիկանության աշխատանքն ամենօրյա է: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական աշխատանք և արձանագրում դրական արդյունքներ։
 
Դեկտեմբերի 5-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է կաթի գործարանի մոտակայքում: 
 
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր և հայտնաբերել  6 ինքնաձիգ,  4 ատրճանակ, 5 հրացան, նռնականետ և նռնականետի 13 նռնակ, սվին-դանակ, նռնակի 5 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ ռազմամթերք։
 
Կրկին հորդորում ենք` կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
 
Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական և օպերատիվ-հետախուզական աշխատանքը հետևողականորեն շարունակվում է:
 
 
ՀՀ ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն