«Արվեստն հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը


«Արվեստն հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը

  • 07-12-2024 12:17:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
Այս օրերին «Արվեստն հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը: Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը: 
 
Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները, 9 կտոր քանդակներ,  որոնք ցուցադրվում են   զսպենք չարության պարկուճը խորագրի ներքո: 
 
Որքան էլ մոդեռն ու ժամանակակից են զարդերը այնուամնեայնիվ զարդերին նայելիս առաջինը աչքի է ընկնում հայկականությունը, ինչը իհարկե, իր տեղն ունի հայ արվեստն ու հայկականը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու գործում: 
 
Մշակութային այս երկխոսությունը համաշխարհային ագրեսիան արվեստով զսպելու լավագույն ձևերից է, -նշում է Արտակը մեզ հետ զրույցում …
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն