Ֆրանսիան մասնակցում է Հայաստանի սպառազինման ծրագրին՝ «անտեսելով միջազգային իրավունքը». Հաջիև


Ֆրանսիան մասնակցում է Հայաստանի սպառազինման ծրագրին՝ «անտեսելով միջազգային իրավունքը». Հաջիև

  • 12-12-2024 14:30:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին»:
 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
 
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա հայտարարել է, թե Հայաստանը Ֆրանսիայից «մահաբեր զենք է ստացել»:
 
«Ֆրանսիան հայկական կողմի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է, ուստի նրա ռազմականացումը պատասխանատվության խնդիր է»,- եզրափակել է Ալիևի օգնականը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը