Ուկրաինայի հարվածներին պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի. Պեսկովը` Տագանրոգի մասին


Ուկրաինայի հարվածներին պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի. Պեսկովը` Տագանրոգի մասին

  • 12-12-2024 15:32:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք Ռուսաստանն ուկրաինական հարձակմանը կպատասխանի հեռահար զենքով։
 
Ռուսաստանը ուկրաինական զինուժի` Տագանրոգին ուղղված հարվածին կպատասխանի այն ժամանակ և այնպես, ինչպես նպատակահարմար կհամարի: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աներկբա հայտարարությունը, որն արվել է երեկ։ Դրանում հստակ նշվում է, որ պատասխան կլինի։ Այդ պատասխանը կլինի այն ժամանակ և այնպես, ինչպես դա անհրաժեշտ կհամարվի, բայց, անշուշտ, կլինի»,– ասել Է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը։
 
Ավելի վաղ ՌԴՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան Տագանրոգին հարված է հասցվել վեց ATACMS հրթիռներով, Կիևի ռեժիմի թիրախը եղել է ռազմական օդանավակայանը: Հրթիռներից երկուսը խոցվել են, մնացածը ճնշվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով։ Հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով անձնակազմի շրջանում կան տուժածներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը