ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցը


ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցը

  • 16-12-2024 13:17:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարում է, որ դաշինքի արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանման և ազատ վիզայի ռեժիմի սահմանափակման հարցերը։
 
«Իհարկե, բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, չեն գնում այն ուղղությամբ, որով պետք է շարժվի ԵՄ -ի թեկնածու երկիրը։ Հետևաբար մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ հետևանքներ կունենա վրացական կառավարության համար, որը բռնաճնշումներ է կիրառում ընդդիմության դեմ՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ»,- հայտարարել է Կալլասը՝ շեշտելով, որ պատժամիջոցների ցանկը արդեն պատրաստ է, քննարկումները, սակայն, դեռ շարունակվում են։
 
Հունգարիան անցած օրերին հայտարարել է, որ չի աջակցի Վրաստանի դեմ անհատական պատժամիջոցների առաջարկին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը