Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր


Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

  • 16-12-2024 16:00:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:
 
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
 
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն,  ռազմատեխնիկական հարցեր: 
 
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
 
Կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այդ հարցերի շուրջ:
 
ՀՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն