Աշխարհում Android սարքերի վրա գրոհների քանակը շարունակում է նվազել


Աշխարհում Android սարքերի վրա գրոհների քանակը շարունակում է նվազել

  • 17-12-2024 11:50:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել է Android-ի համար վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրերի օգտագործմամբ 6 686 375 գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է 8 346 169 նման գրոհ։
 
«Կասպերսկի»-ի փորձագետները հայտնում են, որ այդ գրոհների թիվը երկրորդ եռամսյակի (7 697 975) համեմատ նվազել է 13%-ով: Ընդ որում, ցուցանիշը բարձր է մնացել 2023-ի սկզբի մակարդակից (4 948 522)։  Այդ մոբայլ վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2023-ի չորրորդ եռամսյակում, երբ հետ է մղվել 10 705 625 գրոհ։ Գրոհների քանակի նվազումը պայմանավորված է նրանով, որ գովազդային հավելվածների ակտիվությունը շարունակում է նվազել։ 
 
Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին տեղադրման փաթեթների ամենամեծ քանակը նախկինի պես վերաբերում է գովազդային ԾԱ-ին (36,28%) և RiskTool տեսակի պոտենցիալ վտանգավոր հավելվածներին (23,90%): Ընդ որում, RiskTool-ի բաժինը նշանակալի նվազել է երկրորդ եռամսյակի համեմատ, իսկ գովազդային հավելվածների մասնաբաժինը, ընդհակառակը, մի փոքր աճել է։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 222 444 տեղադրման վնասաբեր փաթեթ (2024-ի երկրորդ եռամսյակի 367 418-ի դիմաց), որոնցից 17 822 փաթեթը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, և 1 576 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ։ Իսկ 2023-ի հուլիս-սեպտեմբերին մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը եղել է գովազդային ԾԱ-ն (adware), որին բաժին է ընկել բոլոր հայտնաբերված սպառնալիքների 52%-ը։ Հայտնաբերվել է 438 962 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 21 674-ը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, 1 855 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ։             
 
Ընդ որում, 2024-ի երրորդ եռամսյակում մոբայլ բանկային տրոյացիների հայտնաբերված տեղադրման փաթեթների թիվը հասել է 17 822-ի (ապրիլ-հունիսին դրանք եղել են 13 019, նախորդ տարվա երրորդ եռամսյակում՝ 21 674)։
2024-ի երրորդ եռամսյակում Android սարքերի սպառնալիքների լանդշաֆտի մասին ավելին կարելի է կարդալ Securelist.ru-ում։
 
«Կասպերսկի» ընկերության մասին
 
«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: 
 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ