ԱՄՆ-ը պատրաստվում է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
17-12-2024 15:00:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
factor.am. ԱՄՆ-ը պատրաստվում է Վրաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել «առաջիկա շաբաթների ընթացքում»՝ երկրի ժողովրդավարական հետընթացի պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը «չափազանց մտահոգված է» Վրաստանում ժողովրդավարության վիճակով և «Վրացական երազանք» կուսակցության գործողություններով, որը խաթարում է այդ ժողովրդավարությունը։ Դեկտեմբերի 12-ին Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի շուրջ քսան քաղաքացիների նկատմամբ, որոնք պատասխանատու են երկրում «ժողովրդավարությունը խարխլելու» համար։
Ցուցակում հայտնվածների անունները չեն նշվում, սակայն հայտնի է, որ նրանց թվում կան կառավարության անդամներ, պատգամավորներ, անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ։