Թրամփ․ «Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է»


Թրամփ․ «Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է»

  • 17-12-2024 16:00:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ, այժմ Սիրիայում ծավալվող զարգացումների առանցքային դերակատարը Թուրքիան է։
 
«Այժմ Սիրիայում անորոշ իրադրություն է։ Ես, սակայն, կարծում եմ, որ Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է», - Ֆլորիդայում գտնվող իր առանձնատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը։
 
Բիզնեսի բառապաշարն օգտագործելով՝ Դոնալդ Թրամփը Թուրքիայի սիրիական քաղաքականությունը «թշնամական կլանում» է որակել, որը սակայն, նրա խոսքով, «հնարավորություն տվեց խուսափել բազմաթիվ մարդկային կորուստներից»։
 
«Ես Էրդողանի հետ շատ լավ լեզու էի գտել։ Նա շատ հզոր բանակ է ստեղծել», - նշել է ԱՄՆ ընտրված նախագահը՝ հավելելով, - «Թուրքերը հազար տարի շարունակ ցանկանում էին վերահսկել [Սիրիան], իսկ այն մարդիկ, որ իշխանության են եկել, այժմ վերահսկվում են Թուրքիայի կողմից։ Դա նորմալ է»։
 
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը