Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը


Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

  • 21-12-2024 12:38:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին X-ի էջում հայտնել է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը։
 
«Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական։
 
Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և կառույցների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- գրել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը