Պուտինն ասել է, որ գնահատում է Ալիևի հետ իր բարեկամությունը


Պուտինն ասել է, որ գնահատում է Ալիևի հետ իր բարեկամությունը

  • 24-12-2024 13:38:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով, որ գնահատում է իրենց ընկերական լավ հարաբերությունները։
 
«Բարեկամ Ադրբեջանը վստահորեն ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով՝ ամրապնդելով իր դիրքերը համաշխարհային ասպարեզում»,-նշել է Պուտինը։
 
Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը