ՀՀ հյուպատոսությունը կուտակված անձնագրերը կբաժանի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում


ՀՀ հյուպատոսությունը կուտակված անձնագրերը կբաժանի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում

  • 24-12-2024 15:30:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հյուպատոսությունը հունվարի 2–ին կլինի Քեսաբում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայում։
 
2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա հյուպատոսական ծառայություններ կիրականացնի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ հյուպատոսության մամուլի ծառայությունը։
 
«Կիրականացվի վերջին շրջանում, երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում»,–ասված է հաղորդագրության մեջ:
 
Տեղեկացվում է, որ հունվարի 2-ին հյուպատոսությունը ծառայություն կիրականացնի Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում:
 
Նշենք, որ դեկտեմբերի 8–ից Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես շարունակում էր Բեյրութից։ Իսկ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վերսկսել է իր աշխատանքը դեկտեմբերի 19–ից։
 
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
 
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը