ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում


ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում

  • 25-12-2024 11:58:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայում տիրող իրադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։Հաղորդագրության մեջ ասվում է, որ Օսթինը և Գյուլերը «քննարկել են ավելի ապահով և կայուն Սիրիա ունենալու համար պայմաններ ստեղծելու կարևորությունը»:«Նախարար Օսթինն ընդգծել է, որ սերտ և մշտական համակարգումը վճռական նշանակություն ունի «Իսլամական պետության» դեմ պայքարի առաքելության հաջողությունը պահպանելու համար», - գրված է հաղորդագրության մեջ:Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել էին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։

Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որը ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը. նա գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը