Սիրիայում փոխում են Ասադի ընտանիքի անդամների անունները կրող հիվանդանոցների անունները
25-12-2024 12:51:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Անցումային կառավարության մաս կազմող Սիրիայի առողջապահության նախարարությունը որոշել է փոխել երկրի տարբեր շրջաններում գտնվող 15 հիվանդանոցների անունները, որոնք նախկինում կոչվել են տապալված նախագահ Բաշար ալ Ասադի ընտանիքի որոշ անդամների անուններով։ Այս մասին հայտնում է Սիրիա հեռուստաալիքը։
Անվանափոխությունը վերաբերում է երկրի խոշորագույն քաղաքների՝ Հալեպ, Դամասկոս, Դեյր էզ Զոր, Լաթաքիա, Տարտուս, Համա, Հոմս և մի քանի այլ քաղաքների հիվանդանոցներին։ Դրանցից որոշները մինչ օրս կրում էին Բաշար ալ-Ասադի եղբոր՝ Բասիլի անունը, ով մահացել է 1994 թվականի հունվարին ավտովթարից։
Դամասկոսի Ասադի համալսարանական հիվանդանոցն այսուհետ կկոչվի Ազգային համալսարանական հիվանդանոց: Հալեպում գտնվող Բասիլ Ասադ սրտի հիվանդությունների և վիրաբուժության հիվանդանոցը դարձել է Հալեպի սրտի հիվանդությունների և վիրաբուժության հիվանդանոց: