Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը


Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

  • 26-12-2024 15:40:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
 
Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցում է տեսակապով:
 
Վարչապետի որոշմամբ՝ նիստին մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը:
 
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ քովիդի դրական ախտորոշում ունի:
 
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ վարչապետը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը