Թրամփը նշել է Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու առավելությունները


Թրամփը նշել է Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու առավելությունները

  • 26-12-2024 15:50:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում Սուրբ Ծննդյան շնորհավորական ուղերձում նշել է Կանադայի՝ ԱՄՆ-ի կազմում ընդգրկվելու առավելությունները և ամերիկյան ներկայություն է խոստացել Գրենլանդիայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ուրախ Սուրբ Ծնունդ բոլորին, ներառյալ Չինաստանի հրաշալի զինվորներին, որոնք սիրով, բայց անօրինականորեն գործում են Պանամայի ջրանցքում... Նաև Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյին. այնտեղ հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա մեր 51-րդ նահանգը, ապա նրանց հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով, նրանց բիզնեսի ծավալն անմիջապես կկրկնապատկվի, և նրանք ռազմական առումով պաշտպանված կլինեն, ինչպես աշխարհի ոչ մի այլ երկիր», - գրել է Թրամփը։Թրամփը նաև շնորհավորել է Գրենլանդիայի ժողովրդին՝ նշելով, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության նպատակներով»: Թրամփը հավելել է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է ԱՄՆ-ի ներկայությունն այնտեղ։

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը