ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

  • 28-12-2024 11:48:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
 
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սարալանջ-«Զանգեր»  ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:
Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
 
Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
 
Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, Դիլիջան, Գավառ, Սիսիան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ գյուղերում, «Մեղրու սար», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում (մերկասառույց) տեղում է ձյուն։
 
Սարալանջ-«Զանգեր», «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում և Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Երևան-Սևան ավտոճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է:
 
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում բուք է։
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։
 
 
ՆԳՆՓԾ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն