Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ


Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

  • 06-01-2025 12:20:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մինչև հունվարի 8-ը կհայտարարի երկրի իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։
 
Այս մասին հայտնել է Globe and Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։
 
Ակնկալվում է, որ նա իր որոշումը կհայտարարի լիբերալ օրենսդիրների արտակարգ նիստից առաջ։ Միևնույն ժամանակ, թերթի աղբյուրները չգիտեն՝ արդյոք Կանադայի վարչապետը դրանից անմիջապես հետո հրաժարական կտա՞, թե՞ կշարունակի ղեկավարել կառավարությունը մինչև կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը