Վարչապետը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Թադևոսյանը Քրեակատարողական ծառայության պետ կնշանակվի և որ կառավարությունում հանդիպել է նրա հետ։
33-ամյա Թադևոսյանը 2020-ից Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր:
Քրեակատարողականի պետի պաշտոնը թափուր էր անցած տարվա դեկտեմբերի 5-ից։ Նախկին ղեկավարը՝ Ամբակում Գրիգորյանը, պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի․ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը չցանկացավ աշխատել Գրիգորյանի հետ, նա էլ օրենքի ուժով ազատվեց պաշտոնից։