Կասկածում եմ, որ Հայաստանը կարող է լինել միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում․ Պեսկով


Կասկածում եմ, որ Հայաստանը կարող է լինել միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում․ Պեսկով

  • 09-01-2025 15:35:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net․ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ТАСС-ի հարցին, կասկածել է, որ Հայաստանը տեսականորեն կկարողանա միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում․«Հայաստանին ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է»:
 
Հիշեցնենք՝ Կառավարությունը այսօր  հավանություն տվեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։
 
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկեն այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում և որը ՀՀ-ն է պատկերացնում, և միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմեն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը