Տրանսպորտի արտոնության փաթեթներից օգտվողները կարող են նույնականացում անցնել


Տրանսպորտի արտոնության փաթեթներից օգտվողները կարող են նույնականացում անցնել

  • 09-01-2025 15:48:52   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
 
Հիշեցնեմ, որ այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։
 
ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
 
Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն